Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, «Ելակետ» մամուլի ակումբում տեղի կունենա «Շոու-բիզնեսի հայտնիներն աջակցում են ուղեղային կաթված ունեցող երեխաներին» թեմայով ասուլիս։
Ասուլիսի բանախոսներն են ակրոբատ, կրկեսի արտիստուհի, պարուհի Թինա Քեյը, երգչուհի Լիդուշիկը, նախաձեռնության կազմակերպիչ Ռուբինա Գրիգորյանը:
Բանախոսները կանդրադառնան ուղեղային կաթված ունեցող երեխաների խնդիրներին, դեկտեմբերի 1-ին կայանալիք բարեգործական համերգին, որին մասնակցելու են Զարուհի Բաբայանն` իր երգի ստուդիայի սաների հետ, Քրիստինե Պեպելյանը, Սոֆի Մխեյանը, Հայկ Պետրոսյանը, Նիկ Էգիբյանը, Ալբերտ Ղազարյանը, Էմմա Պետրոսյանը, Սոֆի Դեւոյանի մշակույթի կենտրոնի սաները, Թինա Քեյի սաները, “Ամարաս” պարային համույթը, փոքրիկ երգիչներ Լիդուշիկը, Նանուլը, Էլինա Չոլախյանը, Սոնա Գյուլխասյանը, Մեգի Բադիրյանը, Միկան եւ այլք: Համերգի ողջ հասույթը տրամադրվելու է “Հայ մայրեր” բարեգործական ՀԿ-ին, որտեղ հաշվառված է ուղեղային կաթված ունեցող 160 երեխա: