1. Աշխատեք մի զբաղմունքից չշեղվել: Յուրաքանչյուր գործի համար որոշակի ժամանակ սահմանեք:
2. Գործը մինչև վերջ կատարեք: Ավելի հետաքրքիր գործի համար կիսատ մի թողեք սկսածը:
3. Գործը վաղվան մի թողեք: Այն կուտակվում է, անհանգստությունն աճում է, ինքնագնահատականը՝ ընկնում:
4. Պարտադիր ընդմիջում արեք: Դրանով կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը, իսկ ձեր հոգնածությունը չի կուտակվի:
5. Ձեր աշխատանքին իմաստ հաղորդեք: Այդ դեպքում հաճույք կստանաք աշխատանքից, և ժամանակն արագ կանցնի:
6. Գիտակցեք ձեր հնարավորությունների սահմանները: Բոլոր գործերը չես անի. այդ պարզ միտքը պետք է հիշել:
7. Սովորեք օգնություն խնդրել: Աշխատանքային սթրեսից խուսափելու համար մի ամաչեք բարձրաձայն ասել դժվարությունների մասին:
8. Ջանացեք պարզ տարբերել ձեր պարտականությունները: Դա կօգնի ճիշտ պլանավորել ձեր ժամանակը և խուսափել լրացուցիչ գործերից:
9. Սովորեք ասել «ոչ»: Սկզբում ասեք ձեր զգացածի մասին, ապա պարզ շարադրեք ձեր դիրքորոշումը: Խոսեք առաջին դեմքով և խուսափեք արդարացումներից:
10. Իմացեք ձեր գինը: Ինչքան ավելի ճշգրիտ իմանաք աշխատանքի շուկայում ձեր գիտելիքների և հմտությունների գինը, այնքան համարժեք կարձագանքեք քննադատությանը:
11. Իրադարձությունները մի դրամատիկացրեք: Ամբողջ բացասականը մի վերցրեք ձեր վրա:
12. Պարգևատրեք ձեզ: Եթե նույնիսկ աշխատանքային օրն ամենահաջողվածներից չէ, անպայման նշեք ձեր ձեռքբերումները և մի մոռացեք ձեզ գովել:
Վրեժ Հովսեփյան