Բաղադրիչներ
կրեկեր - 20 հատ
ավոկադո - 1 հատ
հյութ կիտրոնի - 2ճ/գդ
լոլիկ չերրի - 10 հատ
աղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Մաքրում ենք ավոկադոն, հանում կորիզը, կտրատում ենք և դնում բլենդերի մեջ: Վրան ավելացնում ենք կիտրոնի հյութն ու աղը և մանրացնում:
Կտրում ենք լոլիկները երկու մասի:
Խոհարարական պարկի միջոցով կրեկերների վրա դնում ենք ավոկադոյի պյուրեն, վրան զարդարում լոլկի կեսով ու շարում ափսեի մեջ:
krekerov-xortikner-2
Ապա պատրաստի խորտիկները մատուցում ենք տոնական սեղանին:
krekerov-xortikner-3
Այս հրաշալի ամանորյա խորտիկները շատ համեղ են և շատ արագ են պատրաստվում: Զարմացրեք Ձեր հյուրերին այս օրիգինալ խորտիկներով:

Շեֆ Խոհարար