«Հայաստանի իշխանությունները քայլեր կային, որ չպետք է անեին», այս մասին այօր՝ Ծիծեռնակաբերդում՝ լրագրողների հետ կարճատև զրույցի ժամանակ ասաց ԱԺ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը և հավելեց, որ խոսքը հայթուրքական արձանագրություններում պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն է վերաբերում:
«Երկրորդ հարվածն այն է, որ Հայաստանը շարունակաբար չի կարողանում ունենալ ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն: Այն երկիրը, որը չունի ժողովրդի կողմից ընտրված և վստահություն վայելող իշխանություն, չի կարող միջազգային հանրության առջև մեծ, լուրջ պատմական հարցեր, ծանր խնդիրներ դնել»,առանձնացրեց Արամ Մանուկյանը:
Մանրամասները YerevanNews.am-ի տեսանյությում