«Հայաստանի իշխանությունները քայլեր կային, որ չպետք է անեին»,­ այս մասին այօր՝ Ծիծեռնակաբերդում՝ լրագրողների հետ կարճատև  զրույցի ժամանակ ասաց ԱԺ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը և հավելեց, որ  խոսքը հայ­թուրքական արձանագրություններում պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն է վերաբերում:

«Երկրորդ հարվածն այն է, որ Հայաստանը շարունակաբար չի կարողանում ունենալ ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն: Այն երկիրը, որը չունի ժողովրդի կողմից ընտրված և վստահություն  վայելող իշխանություն, չի կարող միջազգային հանրության  առջև մեծ, լուրջ պատմական հարցեր, ծանր խնդիրներ դնել»,­առանձնացրեց Արամ Մանուկյանը:

Մանրամասները YerevanNews.am-ի տեսանյությում