Սովորաբար երբ հոգնած ենք զգում, միանգամից խոհանոց ենք վազում՝ սուրճ եփելու: Չեմ ժխտի, որ կոֆեինն իրապես առույգություն է հաղորդում, սակայն կան առավել վստահելի միջոցներ, որոնք բացի այն, որ բնական են ու անվնաս, նաև կարող են օգնել մեզ առույգ զգալու առանց կոֆեինի օգտագործման: Բացի այդ, դրանք ոչ միայն էներգիայով են լցնում, այլև բարձրացնում են տրամադրությունը:
1. Նուշ: Ընկույզի այս տեսակը պարունակում է վիտամին E և մագնեզիում: Նուշի օգտագործումը տալիս է ուժ ամբողջ օրվա համար:
2. Սև շոկոլադ: Կոֆեինը, որ պարունակվում է շոկոլադի մեջ, ունի մի փոքր այլ կազմություն, քան սուրճինը: Այն նպաստում է մտային աշխատանքի բարելավմանը և էներգիա տալիս ամբողջ օրվա համար:
3. Նուռ: Նուռը պարունակում է հանքանյութեր, ինչպես նաև վիտամինների բազմություն՝ A, B, C, E, կալցիում, մագնեզիում, կալիում, մարգան, կոբալտ: Այն ոչ միայն առույգ է պահում, այլև բարձրացնում է մեր դիմադրողականությունը տարբեր վարակների հանդեպ:
4. Կարմիր պղպեղ: Կծու համեմունքները, իսկ հատկապես՝ կարմիր պղպեղը, արագացնում են նյութափոխանակությունը:
5. Եգիպտացորենի բոված հատիկներ (ադիբուդի): Հատկապես երեխաների համար սա էներգիայի մեծ աղբյուր է, այնպես որ, մի տվեք երեխային դա նախքան քնելը:
6. Սպանախ: Այն պարունակում է մեծ քանակությամբ երկաթ, որը կտա ակտիվություն և ուժ:
7. Հացահատիկային բույսեր: Նախաճաշին օգտագործելով նման մթերք` դուք կզգաք ձեզ թարմ ամբողջ օրվա ընթացքում:
8. Հապալաս: Այս հատապտղի մեջ կան օքսիդանտներ, որոնք նպաստում են ուղեղի ակտիվ գործունեությանը: Դրանք նաև լավացնում են տեսողությունը:
Վրեժ Հովսեփյան