Ծխելը թողնելով՝ կարելի է խուսափել մի շարք հիվանդություններից, ինչպես նաև սրտի կաթվածի վտանգից, վերադարձնել համ և բույր զգալու ունակությունը:
Ծխելու ձգտումը գալիս է նրանից, որ թոքերում դեռ նիկոտինի պարունակություն կա: Այն արյունատար անոթներում մնում է 6-8 ժամ մեկ ծխախոտի օգտագործումից հետո: Ձեզ եմ ներկայացնում այն մթերքները, որոնք օգնում են արագ դուրս բերել կուտակված նիկոտինն օրգանիզմից:
Նարինջ
Այն հարուստ է վիտամին C-ով, արագացնում է նյութափոխանակությունը և արյան սպիտակ գնդիկների ձևավորումը:
Բրոկկոլի
Այս բանջարեղենը հարուստ է C և B5 վիտամիններով, որոնք սպառվում են ծխելիս:
Սպանախ
Այն օգնում լրացնել ֆոլաթթվի պակասը, որը քայքայվում է ծխելիս: Այն օգնում է նաև վերարտադրել առողջ բջիջները:
Ջուր
Նիկոտինը ջրազրկում է օրգանիզմը: Ծխող մարդկանց խորհուրդ է տրվում օրական 8 բաժակ ջուր ըմպել: Այն դուրս է բերում տոքսիններն օրգանիզմից:

Վրեժ Հովսեփյան