Այսօր շատ մարդիկ (և մանավանդ՝ երեխաներ) անեմիայով են տառապում, քանի որ սխալ են սնվում. շատերի սննդակարգի մեծ մասն այսօր կազմում են խմորային և կաթնային մթերքները, որոնցում երկաթը գրեթե բացակայում է: Զարմանալի չէ, որ նրանց օրգանիզմը սկսում է հյուծվել, իսկ իմունային համակարգը թուլանալով չի կարողանում բավարար քանակությամբ հակամարմիններ ստեղծել:
Մարդու օրգանիզմն օրական մոտ 4-33 մգ երկաթի կարիք ունի՝ կախված սեռից և տարիքից: Ո՞ր սննդամթերքներից օրգանիզմը կարող է երկաթ ստանալ. ստորև աղյուսակն է (երկաթի պարունակությունը. մգ՝ 100 գրամում).

Չորացրած մասուր - 28
Չորացրած խմորի՝ «դրոժներ» -18
Ցորենի թեփ - 14
Սոյա -12-13
Լոբի -12
Կակաոյի փոշի - 12
Խոզի լյարդ - 12
Սիսեռ - 9-10
Տավարի լյարդ - 9
Լյարդի պաշտետ - 8
Հնդկացորեն - 8
Ցորեն - 5
Ամբողջական ցորենի ալյուր - 4-6
Վարսակի շիլա - 4,5
Սև սալորաչիր - 4
Սպանախ - 3-5
Հավի ձու - 2-3
Ձկներ - 0,5-1
Կովի կաթ - 0,1-0,2

Սակայն մի՛ մոռացեք, որ երկաթն ամբողջովին չի յուրացվում. օրգանիզմը կարող է ստացած երկաթի միայն մոտ 10 տոկոսը յուրացնել: Բացի այդ, կա կարծիք, որ լոբեղենից ստացված երկաթն է՛լ ավելի վատ է յուրացվում՝ առկա այլ միացությունների պատճառով: Որոշ մասնագետներ էլ պնդում են, որ թեյի և սուրճի օգտագործումն էլ ավելի է նվազեցնում երկաթի յուրացումը, իսկ նարնջի հյութը՝ ընդհակառակը՝ լավացնում է այն:

Վրեժ Հովսեփյան