Ադբեջանական զինուժի հենակետերից դեկտեմբերի 22-ի երեկոյան ժամերին գնդակոծել են Բաղանիս գյուղը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը: «Մեր բանակի համապատասխան գործողություններից հետո կրակը դադարել է:
Տուժածներ բնակչության շրջանում չկան: ԵրևանԹբիլիսի միջպետական ճանապարհի ՈսկեպարԲաղանիս հատվածը բաց է, ավտոմեքենաները երթևեկում են: Սենսացիոն լուրեր չտարածել: Գիշերը անցել է հագիստ»,«Արմենպրես»ի հաղորդմամբ` գրում է Սահակյանը: