Ադբեջանական զինուժի հենակետերից դեկտեմբերի 22­-ի երեկոյան ժամերին գնդակոծել են Բաղանիս գյուղը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը: «Մեր բանակի համապատասխան գործողություններից հետո կրակը դադարել է:

Տուժածներ բնակչության շրջանում չկան: Երևան­Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար­Բաղանիս հատվածը բաց է, ավտոմեքենաները երթևեկում են: Սենսացիոն լուրեր չտարածել: Գիշերը անցել է հագիստ»,­«Արմենպրես»­ի հաղորդմամբ` գրում է Սահակյանը: