Բաղադրիչներ
Խմորի համար՝
կաթ - 1 բաժակ
խմորիչ - 10գր
ձու - 2 հատ
աղ - 1թ/գդ
կարագ - 1/3 տուփ
ալյուր - 4 բաժակ
շաքարավազ - 1/2 բաժակ
վանիլին - 1 պտղունց
լիկյոր մրգային - 1ճ/գդ
Միջուկի համար՝
դարչին - 1-2ճ/գդ
կարագ - 30-50գր
շաքարավազ - 2ճ/գդ
Վրան լցնելու համար՝
կարագ - 2ճ/գդ
կաթ - 2ճ/գդ
շաքարի փոշի - 1ճ/գդ
Պատրաստման եղանակ
Հարում ենք ձուն շաքարավազի հետ, ավելացնում ենք կաթը, խմորիչը, աղը, կարագը, ալյուրը, լիկյորն ու վանիլինը և հունցում փափուկ խմոր (ալյուրի քանակությունը նշված չափից կարելի է ավելացնել կամ պակասեցնել անհրաժեշտության դեպքում): Խմորից պատրաստում ենք գունդ և դնում տաք տեղ 1 ժամով, որպեսզի հանգստանա:
sinnabon-darchinov-2
Գրտնակում ենք խմորը, բացում ուղղանկյունաձև, վրան քսում կարագը, ապա շաղ ենք տալիս շաքարավազն ու դարչինը:
sinnabon-darchinov-4
Փաթաթում ենք խմորը ռուլետի ձևով և կտրատում փոքրիկ սիննաբոնչիկների տեսքով: Դնում ենք տապակի մեջ իրար շատ մոտ և թխում ջեռոցում 25 րոպե 170 աստիճանում:
sinnabon-darchinov-5
Վրան լցնելու համար խառնում ենք կարագը, կաթը, շաքարի փոշին մինչև ստանանք ոչ խիտ կրեմային զանգված և լցնում այն պատրաստի սիննաբոնների վրա:
sinnabon-darchinov-6
Թողնում ենք 5 րոպե և անցնում համտեսելուն:
sinnabon-darchinov-8
Այս բաղադրատոմսով պատրաստված սիննաբոն բուլկիները ստացվում են անչափ թեթև խմորով և դարչնի նուրբ համով: Խորհուրդ կտայինք այն համտեսել 1 բաժակ էսպրեսոյի հետ:

Շեֆ Խոհարար