«Տրամաբանայությունից դուրս է, որ Mediamall.am-կարող է համագործակցել Տարոն Մարագարյանի  կամ մեկ այլ քաղաքական ուժի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Mediamall.am կայքի խմբագիր Կարեն Վարդանյանը:

 Նա հերքեց վերջին շաբաթվա ընթացքում մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն Mediamall.am կայքից «like»-եր են գնացել «Ավելի լավ Երևան» ֆեյսբուքյան էջի օգտին, որը ծառայում է որպես`  քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական քարոզարշավի միջոց:

 Բացի այդ զրպարտաքներից, որոշ ֆեյսբուքյան օգտատերեր պատրաստել են տեսնյութեր, որոնք կարծես, թե լրացնում են այն խոսակցությունները և իբր փաստարկում դրանք:

Mediamall.am  կայքի խմբագիրը չգիտի որտեղից են ավելանում Տարոն Մարգարյանի էջի  օգտին  «like»-երը և հերքում է, որ իրենք որևէ առնչություն ունեն դրա հետ:   Վարդանյանը համապատասխան մարդիկ է ներգրավվել այդ խարդախությունը բացահատելու համար: Վերջինս խոստացավ, որ ովքեր արատավորել են երկամսա ժամետում մեծաթիվ ընթերցողների բանակ ունեցող կայքի  հեղիանակությունը, կենթարկվեն պատասխանատվության:

Իսկ  ծրագրավորող  «Սարգսյան» ստուդիոյի տնօրեն  Սուրեն Սարգսյանի կարծիքով,  այդ տեսանյութերը պատրաստելու համար պետք չեն համակարգչային մեծ գիտելիքներ, ուղղակի անհրաժեշտ է միայն տիրապետել հասարակ  համակարգչային կանոնների:Mediamall.am-ին և քաղաքապետին զրպարտող տեսանյութերը,  ըստ նրա, անլուրջ են և բավարար հիմք չեն հանդիսնում ինչ-որ մեկին ինչ-որ բանում մեղադրելու համար, իսկ քաղաքապետի «like»-երն ավելացել են միայն գովազդի շնորհիվ:

«Ծիծաղից բացի իմ մոտ դա ոչինչ չի առաջացրել»,- ասաց Սուրենն ավելացնելով, որ փաստարկները շատ անփույթ են եղել և ոչ պրոֆեսիոնալ: Այժմ Սուրեն Սարգսյանի ստուդիան հանձնարարել է հատուկ մասնագետների, ստուգել  Mediamall.am կայքը:

«Այս ընթացքում արդեն ստուգվել են 12 օրվա տվյալներ և դեռ ոչ մի խաբեության ապացույց դրանցում չի հայատաբերվել»,- պաշտոնապես հայտարարեց  ստուդիայի տնօրենը:

«Ինչ-որ մեկը իմ, Տարոն Մարգարյանի, և Mediamall.am-ի պատվի հետ է խաղում: Ես նրանց կասեմ, որ դա ձեզ չի հաջողվի»,- եզրափակեց Սուրեն Սարգսյանը: