«Տրամաբանայությունից դուրս է, որ Mediamall.am-կարող է համագործակցել Տարոն Մարագարյանի կամ մեկ այլ քաղաքական ուժի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Mediamall.am կայքի խմբագիր Կարեն Վարդանյանը:
Նա հերքեց վերջին շաբաթվա ընթացքում մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն Mediamall.am կայքից «like»-եր են գնացել «Ավելի լավ Երևան» ֆեյսբուքյան էջի օգտին, որը ծառայում է որպես` քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական քարոզարշավի միջոց:
Բացի այդ զրպարտաքներից, որոշ ֆեյսբուքյան օգտատերեր պատրաստել են տեսնյութեր, որոնք կարծես, թե լրացնում են այն խոսակցությունները և իբր փաստարկում դրանք:
Mediamall.am կայքի խմբագիրը չգիտի որտեղից են ավելանում Տարոն Մարգարյանի էջի օգտին «like»-երը և հերքում է, որ իրենք որևէ առնչություն ունեն դրա հետ: Վարդանյանը համապատասխան մարդիկ է ներգրավվել այդ խարդախությունը բացահատելու համար: Վերջինս խոստացավ, որ ովքեր արատավորել են երկամսա ժամետում մեծաթիվ ընթերցողների բանակ ունեցող կայքի հեղիանակությունը, կենթարկվեն պատասխանատվության:
Իսկ ծրագրավորող «Սարգսյան» ստուդիոյի տնօրեն Սուրեն Սարգսյանի կարծիքով, այդ տեսանյութերը պատրաստելու համար պետք չեն համակարգչային մեծ գիտելիքներ, ուղղակի անհրաժեշտ է միայն տիրապետել հասարակ համակարգչային կանոնների:Mediamall.am-ին և քաղաքապետին զրպարտող տեսանյութերը, ըստ նրա, անլուրջ են և բավարար հիմք չեն հանդիսնում ինչ-որ մեկին ինչ-որ բանում մեղադրելու համար, իսկ քաղաքապետի «like»-երն ավելացել են միայն գովազդի շնորհիվ:
«Ծիծաղից բացի իմ մոտ դա ոչինչ չի առաջացրել»,- ասաց Սուրենն ավելացնելով, որ փաստարկները շատ անփույթ են եղել և ոչ պրոֆեսիոնալ: Այժմ Սուրեն Սարգսյանի ստուդիան հանձնարարել է հատուկ մասնագետների, ստուգել Mediamall.am կայքը:
«Այս ընթացքում արդեն ստուգվել են 12 օրվա տվյալներ և դեռ ոչ մի խաբեության ապացույց դրանցում չի հայատաբերվել»,- պաշտոնապես հայտարարեց ստուդիայի տնօրենը:
«Ինչ-որ մեկը իմ, Տարոն Մարգարյանի, և Mediamall.am-ի պատվի հետ է խաղում: Ես նրանց կասեմ, որ դա ձեզ չի հաջողվի»,- եզրափակեց Սուրեն Սարգսյանը: