ԱՄՆ-ում բնակվող սիրված երգչի համար բավականին հաջող տարի էր 2015 թվականը , իսկ թե ինչ ակնկալիքներ ունի գալիք տարում, պարզեցինք նրանից:
Անցյալ տարին ինձ պարգևեց բավականին շատ դրական հույզեր: Արտիստի համար անչափ կարևոր է զգալ հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը , երկրպագուների երբեմն խենթության հասնող պահվածքը: Մարտի 22-ին ԱՄՆ-ում կայացավ մենահամերգ, որին պատրաստվել էինք մեծ պատասխանատվությամբ: Ինձ համար նշանակելի իրադարձություն էր մենահամերգի տեսասկավառակի թողարկումը , որից հետո եկա Երևան: Մի հզոր ուժ ինձ միշտ բերում է Երևան: 2016թվականին մարզահամերգային համալիրում տեղի կունենա մենահամերգ, այն շատ սպասված է իմ կողմից ու հավատում եմ, որ հանդիսատեսի հետ հանդիպումը անմոռաց հուշեր կթողնի:
Ամանորի ինչ բարեմաղթանք ունես:
Առաջնահերթ խաղաղություն: Հայաստանի սահմանները պաշտպանող ամեն մի զինվոր թող առողջ հետ վերադառնա իր ընտանիք: Սեր, ժպիտ ու թող երազանքները դառնան նպատակ, որոնց իրականացումը երջանկություն կբերի: