Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցել Դամասկոսի Հայոց թեմին` Սիրիայի հայկական դպրոցների համար:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։