Լավ սնունդը ո՛չ միայն ամուր առողջության գրավական է, այլև մտավոր ցուցանիշների: Դրանում համոզված են ֆրանսիացի մասնագետները: Նրանք հետազոտել են մանկական հասակում սննդամթերքի դերն ու դրանց ազդեցությունը մտավոր կարողությունների զարգացման վրա:
Փորձագետները կազմել են այն սննդամթերքի ցանկը, որը դրականորեն են ազդում մարդու գլխուղեղի վրա:
Դրանց ցանկում հայտնվել են ձուկը, կաթնամթերքը, պոմիդորը, լոբազգիները:
Ձուկը հետազոտողների ուշադրության կենտրոնում է հայտնվել ճարպաթթուների բարձր պարունակության շնորհիվ, որոնք հատկապես օգտակար են նյարդային համակարգի համար:
Ինչ վերաբերում է լոբազգիներին, ապա դրանք հարուստ են վիտամիններով ու ֆոլաթթվով:
Կաթնամթերքը կարևոր է հիշողության համար ու անգամ օգնում է ձևավորել տրամաբանական մտածողությունը:
Վրեժ Հովսեփյան