Պրահայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում Ամանորի նախաշեմին՝ 2015թ. դեկտեմբերի 25-ին և 28-ին հանդիսավոր պայմաններում կատարվեց Հայաստանի քաղաքացի երեք զույգերի ամուսնության պետական գրանցումը:
Հանդիսավոր արարողություններին մասնակցեցին Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, ամուսնացողների ընտանիքների անդամներ, բարեկամներ և ընկերներ:
2015 թվականի բազմաբովանդակ միջոցառումների շարքը Հայաստանի Հանրապետության դեսպանությունը եզրափակեց ամուսնական արարողություններով:
Նորաստեղծ ընտանիքներին մաղթում ենք խաղաղություն, ընտանեկան ջերմություն և բարի ծնունդներ:
Ամուր է այն ազգը, որն ունի ամուր ընտանիքներ:
Շնորհավոր։
«Պրահայում Հայաստանի դեսպանություն» ֆեյսբուքյան էջից: