Դերասան Ալան Ռիքմանը, ով հայտնի էր Հարրի Փոթթեր, Ամուր ընկույզ, «Truly Madly Deeply» և Ռոբին Հուդ ֆիլմերից, մահացել է 69 տարեկան հասակում: Ինչպես տեղեկանում ենք BBC-ից, նա տառապում էր քաղցկեղից:

Կինոսերներին նա առավել հայտնի էր Հարրի Փոթթեր ֆիլմում պրոֆեսոր Սնեյթի դերով, ինչպես նաև Ամուր ընկույզ հայտնի ֆիլմում մարմնավորած Հանս Գրուբերի ու Ռոբին Հուդի մասին պատմող ֆիլմում Նոթինգհեմի Շերիֆի դերով:

Նրա մահվան մասին դեռևս չկան մանրամասն տեղեկություններ: