Վերադառնանք չարաբաստիկ եվրոասոցացման թեմային, որովհետև աշխարհն՝ աշխարհով, իսկ էդ անտեր ասոցացումն ու, առհասարակ, եվրոպամետություն կոչվածը շարունակվում է դիտարկվել որպես բոլոր խնդիրների լուծում ու ճիշտ քաղաքակրթական ընտրություն մեր հասարակության որոշ շերտերի կողմից։ Ընդ որում, ուշագրավն այն է, որ եթե ընդհանուր ազգաբնակչության մեջ նման հայացքները փոքրամասնություն են կազմում, ապա քաղաքական իսթեբլիշմենթում ճիշտ հակառակ պատկերն է։
Մինչդեռ, մի հատ եկեք տեսնենք, թե ինչ խեր ունեն էն երկրները, որոնք, այնուամենայնիվ, մտան էդ քյալլագի տակ, ու, առհասարակ, ինչի հանգեցին այն երկրները, որոնք անձնուրաց սլանում էին դեպի լուսավոր Եվրոպան։
Ժողովուրդ ջան, սարսափելի մի գաղտնիք բացեմ. ո՛չ Վրաստանում, ո՛չ Մոլդովայում ասոցացումը ոչ մի բեկումնային դրական արդյունք չտվեց։ Բացարձակապես ոչ մի. չհաշված վիզային ռեժիմի մեղմացումը, որն, ըստ էության, չի ունենալու ոչ մի այլ արդյունք, քան այդ երկրներից արտագաղթի տեմպերի ավելացումը։ Ուկրաինային առհասարակ ուզում են «քցել»։ Էդ ասոցացման խաթեր Ուկրաինան ինքն իրա հերն անիծեց, հիմա գտնվում է տեխնիկական դեֆոլտի նախաշեմին, եթե ոչ հենց դրանում, և այս ամենը սկսվեց ասոցացման ստորագրումից հրաժարվելուց։ Հիմա էլ հայտնի է դառնում, որ, օրինակ, Նիդերլանդներում պատրաստվում են հանրաքվե անցկացնել, որի արդյունքում Նիդերլանդները կարող են վետո դնել Ուկրաինայի հետ ասոցացման պայյմանագիր ստորագրելու որոշման վրա...
Սրանից իհարկե չի բխում, որ մեզ մոտ ու Մաքսային միությունում, առհասարակ, ամեն ինչ անամպ է ու լուսավոր։ Բնականաբար, բոլորն են տուժում, քանի որ պատժամիջոցների ու Հայաստանից ոչ պակաս ապաշնորհ տնտեսական քաղաքականության պատճառով ճկռել է ՌԴ-ի տնտեսությունը, որից կախված է ողջ հետխորհրդային տարածքի բարեկեցությունը, բայց դե ամեն դեպքում ռեալ կյանքը ցույց է տալիս, որ հենց դա է կարևորագույն գործոնը, ոչ թե ասոցացումն ու լուսավոր Եվրոպային ավելի հարմար դիրքով տրվելը։
Ու էս ամենի ֆոնին մերոնք էլի քոմփլեմենթարիզմ են խաղացնում, ԵՄ-ի հետ նոր բանակցությունների փուլ են սկսում, ԵԽԽՎ-ի ապուշ հարթակում ապուշ բանաձևերի ընդունման-չընդունման համար են պայքարում և այլն, փոխանակ ֆիքսվեն ավելի հեռանկարային ու ավելի իրատեսական այնպիսի հարցերի վրա, ինչպես ներքաղաքական կայունություն և ավելի առողջ տնտեսական քաղաքականություն վարելն է, ինչպես նաև Իրանի հետ ավելի սերտ համագործակցության իրական հեռանկարներ ստեղծելը։
Ո՞նց բացատրենք մերոնց, որ ինչքան էլ սիրուն են Փարիզը, Հռոմը, Քյոլնն ու Վիեննան, դրանից չի բխում, որ իրանց հետ սիլի-բիլիներից Երևանն էլ է Փարիզ դառնալու։ Ընդհակառակը, էդ քաղաքներն էդքան սիրուն են ու բարեկեցիկ, որովհետև 4 դար ա՝ Հայաստանի պես հարիֆ պետություններին կթելով են զբաղված։
Konstantin Ter-Nakalyan (Antiliberast)` facebook