Ամերիկյան «Ինտեր Մայամիի» եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին կարող է մի քանի ամսով վերադառնալ Եվրոպա, եթե ամերիկյան թիմը չնվաճի ՄԼՍ-ի փլեյ-օֆֆի ուղեգիր, հաղորդում է Inter Miami FC Hub-ը։

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 22-ին։ Եթե «Ինտեր Մայամին» չկարողանա դուրս գալ փլեյ-օֆֆ, Մեսին իրավունք կունենա կարճատեւ վարձակալությամբ հանդես գալ այլ ակումբում։

ՄԼՍ-ի Արեւելյան կոնֆերենցիայում 31 խաղից հետո «Ինտեր Մայամին» 33 միավորով 14-րդ տեղում է։ 1/16 եզրափակիչի ուղեգիր ընձեռող 9-րդ տեղում գտնվող «Մոնրեալից» «Ինտեր Մայամին» հետ է 5 միավոր։

ՄԼՍ-ի հաջորդ մրցաշրջանը կմեկնարկի 2024թ․ մարտին։

Մեսիի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչեւ 2025 թվականը։