Հունվարի 25-ին «Կենտրոն»հեռուստատսությամբ ընթացող «Վտանգավոր խաղեր» ամերիկահայ սերիալի ժամանակ հերթական անգամ լեզվի օրենքը խախտվեց.մի 3 րոպե շարունզակ՝անգլերեն խոսակցություն էր ընթանում ֆիլմում՝առանց հայերեն թարգմանության.անգամ տողատակով չէր թարգմանություն գնում:Ու սա արդեն շատ վատ ավանդույթի ուժ է ստանում հայկական հեռուստատեսության մեջ, երբ օտարալեզու խոսակցությունները հայերեն չեն թարգմանվում: Բրազիլական սերիալում էլ՝«Արմենիայով» ընթացող, բրազիլերենը թարգմանվում է, բայց՝եթե բրազիլացի հերոսն սկսում է իր խոսքում անգլերեն արտահայտություններ օգտագործել՝չի թարգմանվում. երեւի թե թարգմանելու նեղություն չեն տալիս իրենց՝մտածելով. էլ ի՞նչ հայ, որ չիմանա թե ինչ է նշանակում «օ-քեյը» կամ «օ մայ գադ»-ը:Ռուսաստանն էլ «մերոնց» նման. երեկ մի ֆիլմ էր գնում ռուսաստանյան հեռուստաալիքով, ու մեկ էլ հանկարծ՝չեչեներեն թե ադրբեջաներեն են խոսում հերոսները՝«գողական աշխարհից», ու ոչ մի թարգմանություն ոչ բանավոր, ոչ ՝տողատակով:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1/posts/904184213012675