Այսօր շարունակվում էր ԱԺ քառօրյա նիստը, որի ժամանակ երկրորդ ընթերցմամբ քննարկվում էր Կառավարության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծը : Նիստին մասնակցում էին ընդամենը 12 պատգամավոր:
Բացակայում էին Դաշնակցության բոլոր պատգամավորները, Ժառանգության և Ազատ Դեմոկրատների անդամները: ԲՀԿ-ից միայն երեքն էին: Նույնքան էլ ՀԱԿ-ի պատգամավորներն էին, իսկ ՀՀԿ-ականները վեցն էին: ՕԵԿ-ից էլ պատգամավորներ չկային: