Այսօր շարունակվում էր ԱԺ քառօրյա  նիստը, որի ժամանակ երկրորդ ընթերցմամբ   քննարկվում էր Կառավարության կողմից ներկայացված  «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծը : Նիստին մասնակցում էին ընդամենը 12 պատգամավոր: 

Բացակայում էին Դաշնակցության բոլոր պատգամավորները, Ժառանգության և Ազատ Դեմոկրատների անդամները: ԲՀԿ-ից միայն երեքն էին: Նույնքան էլ ՀԱԿ-ի պատգամավորներն էին, իսկ ՀՀԿ-ականները վեցն էին: ՕԵԿ-ից էլ պատգամավորներ  չկային: