-Չափազանց ուշադիր մի՛ նայիր ու մի՛զննիր անցորդներին:
-Չի կարելի փողոցում անտեսել ծանոթներին:
- Ժամադրավայրում սպասելիս ( եթե ինչ-ինչ պատճառներով ավելի շուտ ես տեղ հասել) չի կարելի ձանձրույթից ուսումնասիրել հակառակ սեռի ներկայացուցիչների դեմքերը:
-Զրուցելիս հայացքդ մի՛ կենտրոնացրու խոսողի շուրթերի վրա:
-Նայի՛ր զրուցակցիդ աչքերին,քեզ բնական պահիր:
ԶՐՈՒՑԵԼԻՍ.
- Երբեք քո մասին ամեն ինչ մի՞պատմիր միանգամից:Ավելի շատ նրան լսի՛ր:
-Աշխատի՛ր ցույց տալ.որ հետաքրքրված ես:
-Թող տղամարդը խոսի ինքան ուզում է. նրանք սիրում են,երբ իրենց լսում են:
-Ոգևորի՛ր խոսակցիդ,օրինակ՝ ,, ինչ հետաքրքիր է,, կամ ,,հաճելի է լսել քեզ,, արտահայտություններով:
-Խուսափի՛ր բամբասանքներից:
-Խուսափի՛ր խոսքը ,,փչացնող,, բառերից՝ ,,ասենք,, . ,,խոսքի,,. ,,ուրեմն,,. այսինքն,,..
-Մի՛ օգտագործիր գռեհիկ արտահայտություններ:
-Մի՛ ընկիր մանկության գիրկը,այնտեղից վերադառնալը դժվար է:
-Խոսի՛ր դանդաղ և ինքնավստահ:Արագ խոսքը հասկանալը դժվար է:
-Երբեք նրան մի՛ քննադատիր ուրիշների ներկայությամբ:
-Խոսելիս մի՛ մոռացիր ժպտալ:
ՔՈ ԺՊԻՏԸ.
-Ժպիտը դրական է ազդում զրուցակցի վրա:Բայց ժպիտը լ ինում է անկեղծ և արհեստական:Մարդիկ տարբերում են արհեստական և ինքնաբուխ ժպիտները:
-Հայելու առջև առավոտյան հիշի՛ր որևէ հաճելի բան,որպեսզի գեղեցիկ ժպիտը զարդարի դեմքդ:
-Հայելուն չի կարելի մոտենալ առանց ժպիտի:
Ժպիտը ոչ միայն ծնվում է զգացմունքից, այլև ծնում է զգացմունք:
-Ժպտացող աղջկան միշտ բարյացակամորեն են ընդունում:
-Հիշի՛ր.տղամարդիկ ատում են մռայլ կանանց:
-Քո ժպիտն անփոխարինելի այցեքարտ է:
-Նվիրված ժպիտից չես աղքատանա: Նվիրի՛ր քո ժպիտը,և դրանից տղամարդն ավելի ուժեղ,հարուստ ու ինքնավստահ կդառնա:
-Ժպիտը հրաշք է,որն ընծայվում է անվճար:
-Ժպիտի մասին հիշողությունը կարող է պահպանվել տարիներով:
ՔՈ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ.
-Գնահատի՛ր քեզ:Դու և քո կյանքը ամենաթանկն եք այն ամենից,ինչ գոյություն ունի:
-Մի՛ բացիր սիրտդ անծանոթի առջև:
-Մի՛ վատնիր զգացմունքներդ անծանոթի վրա:
-Երբեք խղճահարությունից դրդված մի՛ կապվիր որևէ տղամարդու հետ:
-Երբ տղամարդու հետ ես,մի՛ մոռացիր քո ,,ԵՍ,,-ի մասին:
-ՈՒնեցի՛ր արժանապատվության զգացում:
-Մտածի՛ր գլխով,ոչ թե տրվիր զգացմունքներիդ:
-Ամու՛ր կանգնիր հողի վրա, ,,վեր-վեր մի՛ թռիր,, զգացմունքների առատությունից:
-Մի՛ կորցրու քեզ,մի ՛ թուլացրու քեզ,երբ հասկանում ես,որ նա անչափ դուր է գալիս քեզ:
-Ընդառաջ մի՛ գնա ինտիմ թեմաներով խոսակցություններին:Շեղի՛ր թեման:
-Մի՛ առաջնորդվիր ,,Ինչ լինում է,թող լինի միանգմաից,, սկզբունքով:
-Անտեղի մի՛ արագացրու հարաբերությունների ընթացքը:
-Մի՛ կարծիր,թե կարելի է հեշտությամբ ղեկավարել մարդկանց:
-Մի՛ մտածիր,թե տղամարդկանց հետաքրքրում է միայն սեքսը:
-Սովորիր ասել ,,Ո՛Չ,,:
-Կարողացի՛ր միշտ վերահսկել քեզ:
-Մի՛ բացահայտիր քեզ ամբողջովին:Առեղծվածայի՛ն եղիր:
-Մի՛ ստեղծիր խնդրահարույց իրավիճակներ:
-Ընդառաջ մի՛ գնա անորոշությանը:
-Մի՛ կառչիր անցյալից,անվերջ մի՛ ,,վերցրուդիր,, անցյալը:
-Կարողացի՛ր լինել գայթակղիչ,բայց ոչ հասանելի:
-Եղի՛ր բնական,հավատարիմ քո էությանը:
Թարգմանեց՝ Սիրարփի Մարգարյանը: