«Չոր մարքեթինգ»՝ այսպես է կոչվում «Ռազմավարական բիզնես» կրթական և խորհրդատվական կենտրոնի համահիմնադիր, բիզնես թրեյներ Վահրամ Միրաքյանի գիրքը, որը ներկայացնում է մարքեթինգային 40 գործիք գործարարների, մարքեթոլոգների, ձեռներեցների և նաև այսպես կոչված ստարթափներ հիմնել ցանկացողների համար:
Փետրվարի 1-ից ԵՊՀ գիտաշխատող, մարքեթոլոգ, GG տաքսիի բիզնես տնօրեն Վահրամ Միրաքյանը կսկսի նաև համանուն խորագրով դասընթացների շարք, որի մասնակիցները հնարավորություն կունենան կիրառել գրքում նշված հմտություններն ու ուսումնասիրել հայ գործարարների հաջողության պատմությունները:
Փետրվարի 1-ին տեղի ունեցավ «Չոր մարքեթինգ» խորագրով դասընթացի առաջին սեմինարը: Այն անցավ հետաքրքիր քննարկումների և բանավեճերի մթնոլորտում:
««Չոր մարքեթինգ»-ը շատ պրակտիկ աշխատանք է ստացվել: Ինձ հատկապես դուր եկավ այն, որ գրքում, բացի նրանից, որ նշված է, թե ինչպիսին պետք է լինի մարքեթինգը, նաև նշված է, թե ինչպես չպետք է անել, և ինչն է սխալը»,- գրքի մասին ասել է «Zangi» հավելվածի հիմնադիր և տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը:
Հավելենք, որ դասընթացին մասնակցությունը վճարովի է: Գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար կարող եք դիմել կազմակերպիչերին: