Անհրաժեշտ բաղադրիչներ.


Խմորի համար՝
ալյուր – 370 գր
շաքարավազ – 200 գր
գազար – 150գր
ջուր – 220 մլ (տաք)
բուսայուղ – 60 մլ
սոդա – 1 թ/գդ
փխրեցուցիչ – 2 թ/գդ
քացախ խնձորի – 1 ճ/գդ
նարինջ – 2 թ/գդ (կեղև)
կոճապղպեղ (имбирь) – 1 թ/գդ (քերած)
աղ – 0,5 թ/գդ


Կրեմի համար՝
հյութ նարինջի – 660մլ
ալյուր նուշի – 2 ճ/գդ
սպիտակաձավար – 2 ճ/գդ
շաքարավազ – 2 ճ/գդ
ժելատին – 2 թ/գդ
ջուր – 50 մլ

 

Պատրաստման եղանակը.

Գազարը լվանալ, կեղևազատել և անցկացնել քերիչով։

 

Մաղել ալյուրը:

 

Ալյուրը, աղը, սոդան, փխրեցուցիչը, նարնջի կեղևը և քերած կոճապղպեղը խառնել իրար։

 

Առանձին տարայի մեջ խառնել տաք ջուրը, խնձորի քացախն ու շաքարավազը։
Ավելացնել բուսայուղը, որը պահքային ուտեստների և խմորեղեննիրի մեջ լավագույն լուծումն է (կարագի փոխարեն)։ Ցանկության դեպքում կարող եք շաքարավազը նշվածից քիչ լցնել։ Խառնել այնքան մինչև շաքարավազը լուծվի։

 

Հեղուկ զանգվածը աստիճանաբար չոր զանգվածի հետ խառնել և հարիչով հարել՝ մինչև համասեռ դառնա։ Թթվասերի պնդության խմոր պետք է ստացվի՝ ինչպես նկարում է երևում։

 

Ավելացնել գազարն ու նորից հարել։

 

Հանվող ձևամանի մեջ յուղաթուղթ դնել, խմորը լցնել մեջը և հավասարեցնել։

 

Խմորը փայլաթիթեղով ծածկել և 30 րոպեով տեղափոխել մինչև 175
աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Այնուհետև հանել փայլաթիթեղը և ևս 15-20
րոպե թխել։ Բիսկվիթը սառեցնել և 2 մասի բաժանել։


Կրեմը պատրաստելու համար քամել նարնջի հյութը։ 660մլ բաժակ հյութ ստանալու համար 3 հատ մեծ նարինջ է հարկավոր։

 

Կաթսայի մեջ խառնել նուշի ալյուրը, սպիտակաձավարն ու շաքարավազը։ Նուշի ալյուրը կարող ենք նուշից կամ նուշի տաշեղներից պատրաստել։

 

Կաթսան դնել կրակի վրա և անընդհատ խառնիչով խառնելով ավելացնել նարնջի հյութը։

 

Խառնել այնքան, մինչև զանգվածը թանձրանա` մոտ 20 րոպե։ Անընդհատ խառնել։

 

Թողնել կրեմն ամբողջությամբ սառչի։ Բայց այդ ընթացքում թաղանթով ծածկել, որպեսզի այն օդի հետ շփվելուց չփչանա։ Սառչելուց հետո 3-5 րոպե հարիչով հարել։ 

Տորթը կարող eq միանգամից կրեմով պատել։ Բայց եթե ուզում եք ժելե-տորթ պատրաստել, կրեմը հարելու ընթացքում ջրում լուծված ժելատին ավելացրեք (2 թ/գդ ժելատինի վրա 50 գր սառը ջուր լցնել, թողնել ուռչի` մոտ 30 րոպե, այնուհետև դնել կրակի վրա կամ միկրոալիքային վառարանում, բայց չեռացնել)։

Այնուհետև շերտերը շրջանաձև մի քիչ կտրել։ Հանվող ձևամանի մեջ յուղաթուղթ դնել և բիսկվիթը դնել յուղաթղթի վրա։ Այնուհետև բիսկվիթի վրա կրեմ քսել ու բիսկվիթի հաջորդ շերտով ծածկել։ Այդ շերտի վրա ևս կրեմ քսել և տորթը գիշերը թողնել սառնարանի մեջ։ Սառնարանից հանել, զգուշորեն դանակով տորթի եզրերով անցնել և ձևամանը հանել։ Յուղաթուղթը զգուշորեն հանել և տորթը տեղափոխել մատուցարանի վրա։ Դա անել շատ վստահ և արագ։

Ձևավորել ըստ ցանկության, բայց առանց ավելորդությունների։

 

Բարի ախորժակ: