Փետրվարի 15-ից 20-ը Երևանում կկայանա մարզչական սեմինար, որը կվարի սլովենացի փորձառու մասնագետ Տոնե Կրամպը: Սեմինարն անցկացնելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համատեղ:
Սեմինարին կմասնակցեն Հայաստանի տարբեր քաղաքներում աշխատող շուրջ երեք տասնյակ մարզիչներ: Սեմինարը թույլ կտա բարձրացնել պատանեկան բասկետբոլում աշխատող մարզիչների որակավորումը:
59-ամյա Տոնե Կրամպն երկար տարիներ աշխատել է Սլովենիայի տարբեր տարիքային հավաքականներում: Նրա գլխավորած հավաքականները բազմիցս հանդես են եկել Եվրոպայի պատանեկան առաջնություններում՝ ունենալով հաջող ելույթներ:
Նյութի աղբյուրը՝ ՀԲՖ ֆեյսբուքյան պաշտոնական էջ: