Բասկետբոլի Հայաստանի պատանեկան հավաքականի առաջատար խաղացող Աննա Ասլանյանը ճանաչվել է աղջիկների Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության լավագույն խաղացող:

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Մալթայի հավաքականի հետ երեկ կայացած եզրափակչում նա դարձել է տրիպլ-դաբլի հեղինակ:

Հիշեցնենք` Հայաստանի ընտրանին 63-44 հաշվով հաղթել էր Մալթային և հռչակվել Եվրոպայի չեմպիոն, իսկ Աննա Ասլանյանը ճանաչվել էր հանդիպման լավագույն խաղացող` վաստակելով 22 միավոր: