Առյուծ: Բարեհաջող օր է: Մասնագիտական հաջողությունները այնքան էլ նշանակալից չեն լինի և չեն արդարացնի ձեր սպասելիքները, փոխարենը ամուր հիմք կդնեք հետագա նվաճումների համար: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ, որոնք բավականին գրավիչ ու խոստումնալից կթվան:

Սիրահարված Առյուծներին օրը ուրախություն կպարգևի, իսկ նրանք, ովքեր միայնակ են դժգոհելու առիթ չեն ունենա, վերջիններիս կյանքում հնարավոր են դրական փոփոխություններ:  Օգտակար են ուղևորությունները, այսօր անգամ ամենաերկար շրջագայությունը ձեզ չի հոգնեցնի:

Կույս: Լավ կլինի մի կողմ դնել կարևոր գործերը, հետաձգել բանակցությունները,  գործընկերների ու գործատուների հետ հանդիպումները: Բարեհաջող օր է հանգիստ, ինքնուրույն աշխատանք կազմակերպելու, նախկինում սկսած գործերն ավարտին հասցնելու և, առհասարակ, այդ ամենն ամփոփելու համար:

Անձնական հարցերում առավել նախաձեռնող եղեք, կարող եք իմպրովիզացիաների դիմել: Ականջ դրեք ձեր ներքին ձայնին: Հնարավոր է հաշտվեք  այն մարդու հետ, ում հետ վերջերս վիճել եք:

Կշեռք: Կենսական ներուժը ցածր է: Ճիշտ կվարվեք՝ թուլացնելով ծանրաբեռնվածությունը: Հանձնարարեք բարդ գործերը  մեկ ուրիշին:  Հնարավորության դեպքում հետաձգեք ամեն բան և օրը նվիրեք հանգստին: Համախոհների հետ կարող եք քննարկել Ֆինանսական և մասնագիտական հարցեր, սակայն վերջնական որոշումներ կայացնելու համար դեռ շատ վաղ է:

Հնարավոր է ծանոթների,  հեռու ազգականների անսպասելի այցելություն, ինչը կուրախացնի ձեզ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է  հաճելի զրույց սիրելիի հետ:

Կարիճ: Գործին առնչվող հարցերում շտապել չարժե: Վստահելի մարդիկ  այսօր, հնարավոր է, հիասթափեցնեն ձեզ: Ղեկավարության հետ լուրջ տարաձայնություններ կունենաք: Դժվար  կլինի  հատկապես այն Կարիճների համար, ովքեր առավել փառասեր են: Ասեկոսների պատճառով նրանց հեղինակությունը կարող է տուժել:

Անձնական կյանքում անախորժություններ չեն լինի:  Օրվա երկրորդ կեսն անցկացրեք ընկերների շրջանում, վերջիններս  ուրախալի լուրեր կհայտնեն: