Առյուծ: Բարեհաջող օր է: Մասնագիտական հաջողությունները այնքան էլ նշանակալից չեն լինի և չեն արդարացնի ձեր սպասելիքները, փոխարենը ամուր հիմք կդնեք հետագա նվաճումների համար: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ, որոնք բավականին գրավիչ ու խոստումնալից կթվան:
Սիրահարված Առյուծներին օրը ուրախություն կպարգևի, իսկ նրանք, ովքեր միայնակ են դժգոհելու առիթ չեն ունենա, վերջիններիս կյանքում հնարավոր են դրական փոփոխություններ: Օգտակար են ուղևորությունները, այսօր անգամ ամենաերկար շրջագայությունը ձեզ չի հոգնեցնի:
Կույս: Լավ կլինի մի կողմ դնել կարևոր գործերը, հետաձգել բանակցությունները, գործընկերների ու գործատուների հետ հանդիպումները: Բարեհաջող օր է հանգիստ, ինքնուրույն աշխատանք կազմակերպելու, նախկինում սկսած գործերն ավարտին հասցնելու և, առհասարակ, այդ ամենն ամփոփելու համար:
Անձնական հարցերում առավել նախաձեռնող եղեք, կարող եք իմպրովիզացիաների դիմել: Ականջ դրեք ձեր ներքին ձայնին: Հնարավոր է հաշտվեք այն մարդու հետ, ում հետ վերջերս վիճել եք:
Կշեռք: Կենսական ներուժը ցածր է: Ճիշտ կվարվեք՝ թուլացնելով ծանրաբեռնվածությունը: Հանձնարարեք բարդ գործերը մեկ ուրիշին: Հնարավորության դեպքում հետաձգեք ամեն բան և օրը նվիրեք հանգստին: Համախոհների հետ կարող եք քննարկել Ֆինանսական և մասնագիտական հարցեր, սակայն վերջնական որոշումներ կայացնելու համար դեռ շատ վաղ է:
Հնարավոր է ծանոթների, հեռու ազգականների անսպասելի այցելություն, ինչը կուրախացնի ձեզ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է հաճելի զրույց սիրելիի հետ:
Կարիճ: Գործին առնչվող հարցերում շտապել չարժե: Վստահելի մարդիկ այսօր, հնարավոր է, հիասթափեցնեն ձեզ: Ղեկավարության հետ լուրջ տարաձայնություններ կունենաք: Դժվար կլինի հատկապես այն Կարիճների համար, ովքեր առավել փառասեր են: Ասեկոսների պատճառով նրանց հեղինակությունը կարող է տուժել:
Անձնական կյանքում անախորժություններ չեն լինի: Օրվա երկրորդ կեսն անցկացրեք ընկերների շրջանում, վերջիններս ուրախալի լուրեր կհայտնեն: