Այս շաբաթվա ընթացքում կքննարկվեն ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության վերաբերյալ բոլոր առաջարկությունները, և հաջորդ շաբաթ կստորագրվի երկու ուժերի միջև հուշագիրը: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ հուշագիրը կոչվելու է «Քաղաքական համագործակցության հուշագիր` ՀՀԿ և ՀՅԴ միջև»:
Անդրադառնալով դիտարկմանը, թե հուշագրի ստորագրումը ձգձգվում է, Շարմազանովը պատասխանեց. «Եթե մի բանը լուրջ նպատակ է հետապնդում, չի կարող մեկ-երկու օրվա մեջ լինել: Ես արդեն ասացի, որ մենք ծանոթացել ենք համաձայնագրի նախագծին, այս շաբաթվա ընթացքում կներկայացնենք մեր առաջարկները, իսկ հաջորդ շաբաթ արդեն կունենանք վերջնական համաձայնագիրը»: