Մայիսի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ որոշվել է
Ապրիլի 27-ի «Արարատ»-«Իմպուլս» (ԲԽ12-13153) խաղին «Իմպուլս» թիմի ֆուտբոլիստ Ռումյան Հովսեփյանի (N 4221) հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) համար, որակազրկել 1 խաղով, «Էրեբունի-Դիլիջան» մարզական ակումբին տուգանել 25000 դրամ:
Նույն օրվա «Շիրակ»-«Բանանց» (ԲԽ12-13155) խաղին «Բանանց» թիմի ֆուտբոլիստ Նաիրի Մինասյանի (N 6327) հեռացման, մրցակցին դարպասը գրավելու ակնհայտ հնարավորությունից զրկելու համար որակազրկել 1 խաղով, «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 30000 դրամ:
Նույն օրվա «Գանձասար»-«Փյունիկ» (ԲԽ12-13156) խաղին «Գանձասար» թիմի ֆուտբոլիստ Վիլիամ Օլիվեիրա Պոտակերի (N 23117) հեռացման, մրցավարին հայհոյելու և ծեծկռտուքի համար որակազրկել 10 խաղով, «Գանձասար» ֆուտբոլային ակումբին տուգանել 200000 դրամ:
Նույն խաղին «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Գագիկ Պողոսյանի (N 6471) ծեծկռտուքի համար որակազրկել 7 խաղով, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 150000 դրամ:
Ապրիլի 26-ի «Մետալուրգ-97»-«Նիգ-Ապարան-97» (16Բ059) խաղին «Մետալուրգ-97» թիմի ֆուտբոլիստ Սևադա Խաչատրյանի (N 18231) հեռացման (մրցակցին ակնհայտ գոլային հնարավորությունից զրկելու համար) համար, որակազրկել 1 խաղով, «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբին տուգանել 2000 դրամ:
Ապրիլի 28-ի «Շահումյան-ֆզ»-«Թալգրիգ-ֆզ» (Ֆ12-13033) խաղին մարզահրապարակ կրակայրիչ նետելու համար, Շահումյան ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությունը տուգանել 5000 դրամ:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					