Մայիսի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն  Սինոյանի նախագահությամբ:

 

 

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ որոշվել է

 

Ապրիլի 27-ի «Արարատ»-«Իմպուլս» (ԲԽ12-13153) խաղին «Իմպուլս» թիմի ֆուտբոլիստ  Ռումյան Հովսեփյանի (N 4221) հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) համար, որակազրկել 1 խաղով, «Էրեբունի-Դիլիջան» մարզական ակումբին տուգանել 25000  դրամ:

 

Նույն օրվա «Շիրակ»-«Բանանց» (ԲԽ12-13155) խաղին «Բանանց» թիմի ֆուտբոլիստ  Նաիրի Մինասյանի (N 6327) հեռացման, մրցակցին դարպասը գրավելու ակնհայտ  հնարավորությունից զրկելու համար որակազրկել 1 խաղով, «Բանանց» ֆուտբոլային  ակումբին տուգանել 30000 դրամ:

 

Նույն օրվա «Գանձասար»-«Փյունիկ» (ԲԽ12-13156) խաղին «Գանձասար» թիմի  ֆուտբոլիստ Վիլիամ Օլիվեիրա Պոտակերի (N 23117) հեռացման, մրցավարին հայհոյելու և ծեծկռտուքի համար որակազրկել 10 խաղով, «Գանձասար»  ֆուտբոլային ակումբին տուգանել 200000 դրամ:

 

Նույն խաղին «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ  Գագիկ Պողոսյանի (N 6471) ծեծկռտուքի համար որակազրկել 7 խաղով,  «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին տուգանել 150000 դրամ:

 

Ապրիլի 26-ի «Մետալուրգ-97»-«Նիգ-Ապարան-97» (16Բ059) խաղին «Մետալուրգ-97»  թիմի ֆուտբոլիստ Սևադա Խաչատրյանի (N 18231) հեռացման (մրցակցին ակնհայտ գոլային հնարավորությունից զրկելու համար) համար, որակազրկել 1 խաղով, «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբին տուգանել 2000 դրամ:

 

Ապրիլի 28-ի «Շահումյան-ֆզ»-«Թալգրիգ-ֆզ» (Ֆ12-13033) խաղին մարզահրապարակ կրակայրիչ նետելու համար, Շահումյան ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությունը տուգանել 5000 դրամ: