Նյու - Յորքի համալսարանի փորձագետների հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն ունեն 3 գործոններ, որոնց պետք է ուշադրություն դարձնեն իգական սեռի ներկայացուցիչները՝ հասկանալու համար՝ պատրա՞ստ է տղամարդն ամուսնանալու։

Նախ, առաջին իսկ ժամադրության ժամանակ պետք է խոսակցություն բացել ամուսնության մասին: Պատասխանները կօգնեն հասկանալ նրա մտադրությունները:

Ապա պետք է իմանալ, թե որն է կնոջ նրա իդեալը: Եթե տղամարդու երազանքների կնոջ բնութագիրը բոլորովին նման չէ ձեզ, ապա պետք է վերջ տալ այդ հարաբերություններին հնարավորինս շուտ:

Պետք է ուշադրություն դարձնել նաև նրա ծնողների հետ ծանոթանալու փաստին: Եթե երկրպագուն չի շտապում իր սիրելիին ներկայացնել հորը և մորը, նշանակում է նա լուրջ մտադրություններ չունի։ Եթե նույնիսկ այդ հանդիպումը տեղի է ունենում հարաբերությունների սկսվելուց մի քանի տարի անց, պետք է ենթադրել, որ այդ մարդը չի ամուսնանա ձեզ հետ: