Քիչ առաջ ԲՀԿ-ն ավարտեց իր հանրահավաքը կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթով :
Ինչպես YerevanNews.am-ի թղթակիցն է փոխանցում Ազատության հրապարակից, Գագիկ Ծառուկյանն իր խոսքում կարևորեց , որ քաղաքացիները չվախենան իրենց ընտրությունը կատարելուց և ձայն տան այն քաղաքական ուժին որին հավատում են, որին վստահում են:
«Մենք պատրաստակամ ենք: Այո, ունենք ուժեղ քաղաքական թիմ և դա կարող ենք իրականացնել, բայց մենք միայնակ չենք կարող»,-ասաց Գագիկ Ծառուկյանն ու կոչ արեց, որ քաղաքացիները չլքեն երկիրը և հորդորեց, որպեսզի թուլամորթ չլինեն:
ԲՀԿ առաջնորդն իր խոսքը շարունակելով ասաց.«Սիրելի երևանցիներ ես երբեք օդի մեջ խոստումներ չեմ ասում, ամենակարևորը պետք է լինենք համախմբված, կողք-կողքի կանգնած»:
Գագիկ Ծառուկյանը վերջում դիմելով քաղաքացիներին նրանց հրավիրեց Աբովյան եկեղեցու օծման արարողությանը: