Քիչ առաջ ԲՀԿ-ն  ավարտեց իր հանրահավաքը կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթով :

Ինչպես YerevanNews.am-ի թղթակիցն է փոխանցում Ազատության հրապարակից,  Գագիկ Ծառուկյանն իր խոսքում  կարևորեց , որ քաղաքացիները չվախենան իրենց ընտրությունը կատարելուց և ձայն տան այն քաղաքական ուժին որին հավատում են, որին վստահում են:

«Մենք պատրաստակամ ենք: Այո,  ունենք ուժեղ քաղաքական թիմ և դա կարող ենք իրականացնել, բայց մենք միայնակ չենք կարող»,-ասաց Գագիկ Ծառուկյանն ու կոչ արեց, որ քաղաքացիները չլքեն երկիրը և հորդորեց, որպեսզի թուլամորթ չլինեն:

ԲՀԿ առաջնորդն իր խոսքը շարունակելով ասաց.«Սիրելի երևանցիներ ես երբեք օդի մեջ խոստումներ չեմ ասում, ամենակարևորը  պետք է լինենք համախմբված,  կողք-կողքի կանգնած»:

Գագիկ Ծառուկյանը վերջում դիմելով քաղաքացիներին նրանց հրավիրեց Աբովյան եկեղեցու օծման արարողությանը: