Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանն ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից: 

Ըստ նախնական տեղեկությունների, Սերգեյ Լոքյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն: 

Նշենք, որ Սերգեյ Լոքյանը տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանի որդին է:

Այսօր նորանշանակ նախարարի առաջին աշխատանքային օրն է. որդին որոշել է հեռանալ հենց այսօր: