Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանն ազատվել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնից:
Ըստ նախնական տեղեկությունների, Սերգեյ Լոքյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն:
Նշենք, որ Սերգեյ Լոքյանը տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանի որդին է:
Այսօր նորանշանակ նախարարի առաջին աշխատանքային օրն է. որդին որոշել է հեռանալ հենց այսօր: