Վերջերս հաստատվել է, որ oշինդրն օգնում է ապանել թոքերի քաղցկեղի բջիջների 98%-ը` 16 ժամում: Եթե դուք օգտագործեք միայն «մեկ տարեկան օշինդր», այն կօգնի կրճատել քաղցկեղի բջիջների տարածումը 28%-ով, բայց եթե այն միավորել երկաթի հետ, ապա բույսն ամբողջությամբ կմաքրի քաղցկեղը 16 ժամվա ընթացքում:
Ավելին, փորձարկումներն ապացուցում են, որ օշինդրը բացասական ազդեցություն չի թողնում թոքերի առողջ բջիջների վրա: Նախկինում արտեմիզինինն օգտագործվել է որպես հզոր դեղամիջոց մալարիայի դեմ, իսկ այժմ գիտականորեն ապացուցված է, որ այն նույնքան արդյունավետ պայքարում է քաղցկեղի դեմ:
Վերջին փորձարկման ժամանակ գիտնականներն օշինդրին ավելացրեցրել են երկաթ, իսկ հետո փորձարկել թոքերի մակերեսին (հիմնականում քաղցկեղով վարակված) այն ազդեցություն թողեց միայն անառողջ բջիջների վրա իսկ առողջ բջիջների վրա ազդեցություն չի թողել:
«Արդյունքում ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արտեմիզինինը վերահսկում է քաղցկեղային բջիջների վերարտադրողական աճը». պնդում են ուսումնասիրության հեղաինակները Կալիֆորնիայի Համալսարանից:
Հազարամյակներով Չինաստանում օշինդրի թուրմը օգտագործվել է քաղցկեղի եւ մալարիայի բուժման համար: Այժմ գիտնականները ասում են, որ բույսի գաղտնիքը կայանում է նրանում, որ այն հարուստ է երկաթով եւ այլ միկրոէլեմենտներով, որոնցից «վախենում» է քաղցկեղը:
«Sanofi» դեղագործական ընկերությունն արդեն հայտարարել է տարեկան 50-60 տոննա արտեմիզինին արտադրելու մասին: Դեղորայքը վաճառվելու է քաղցկեղով հիվանդներին:
Ահա դեղորայքի պատրասման ժողովրդական միջոցը:
Օշինդրի քսուկ: Քսուկ պատրաստելու համար անհրաժեշտ է 10 գր. չորացրած օշինդր, 100գր. բուսական ձեթ կամ խոզի ճարպ:
Օշինդրի փոշի: Բույսը անհրաժեշտ է մանրացնել եւ փոշիացնել եւ օգտագործել կես թեյի գդալ օրեկան 5-6 անգամ ուտելուց հետո, աստիճանաբար նվացեցնել օգտագործումը մինչեւ օրեկան 3 անգամ, մեկ շաբաթվա ընթացքում: Օշինդրի փոշին ավելի արդյունավետ է, քան օշինդրի թուրմը:
Օշինդրի հյութ: Օշինդրի ցողունները եւ տերեւները մինչեւ ծաղկելը ճզմում են եւ վերածում հյութի եւ օգտագործել այն 1 ճաշի գդալ հյութը մեղրի հետ միասին, օրեկան 3 անգամ ուտելուց առաջ:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այս մեթոդը փորձարկելուց առաջ պարտադիր խորհրդակցեք Ձեր բժիշկի հետ։