Վարդգես Գասպարին ազատության մեջ է: Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ փետրվարի 26-ին, հրապարակեց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:

Գասպարին հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին: Ողջագուրվել է կնոջ հետ, իրեն սատարողների հետ և հեռացել: Նա միայն ասել է՝ «Ինձ դարձրին գաղութի փոշի»: Գասպարին ասել է նաև, որ ֆիզիկական խնդիրներ չունի, պարզապես հոգեբանական հոգնածություն է զգում: