«Ժողովուրդ»- ին տեղեկություններ հասան, որ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի գործով ազգային անվտանգության ծառայությունում մի շարք վարկածներ են առաջ քաշվել։ Պարզվում է՝ Հենրիկ Ավագյանը կանգնած Է եղել մեքենայի աջ կողմում, և, բնական Է, կրակել Է միայն աջ կողմից, սակայն կարծես թե փորձաքննության ընթացքում հայտնաբերվել են փաստեր, որ կրակոցների հետքեր են հայտնաբերվել նաև մեքենայի ձախ կողմում։ Եվ հիմա քննարկվում Է այն վարկածը, որ Հենրիկ Ավագյանի կրակելուց և փախուստի դիմելուց հետո մարզպետի մեքենայի ուղղությամբ այլ կրակոցներ էլ են հնչել։ Ու եթե սա ապացուցված համարվի, ապա կատարված հանցագործության աստիճանը ինքնաբերաբար կծանրանա։

Գրել Էինք, որ գործով կալանավորված Գարեն Աթաջանյանը ցուցմունք Է տվել Արա Բուդաղյանի դեմ, ինչից հետո, ըստ լուրերի, վերջինիս պետք Է ազատ արձակեին՝ հիմք ընդունելով առողջական վիճակը։ Սակայն մեզ հասած տեղեկություններով՝ օրերս միջնորդություն է ներկայացվել առողջապահության նախարարություն, որպեսզի հանձնաժողով ստեղծվի, և ստուգման ենթարկեն Գարեն Աթաջանյանին՝ պարզելու համար, թե արդյո՞ք նրա առողջական վիճակը կալանքի հետ անհամատեղելի է, թե ոչ։

Այսպիսով, հետաքրքիր զարգացումներն առջևում են»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: