Տղամարդկանց մեծամասնությունը անտարբեր է մոտենում ներքնազգեստ ընտրելու հարցին՝ ընդհանրապես չմտածելով այն մասին, որ կան մոդելներ, որոնք նույնիսկ կարող են վնաս հասցնել առողջությանը:

Ձեզ ենք ներկայացնում է մի քանի սխալներ, որոնք թույլ են տալիս տղամարդիկ՝ ներքնազգեստ ընտրելիս:

1. Մուգ գույնի շապիկ՝ բաց գույնի վերնաշապիկի տակից

Սև ժանյակե կրծկալը գեղեցիկ և սեքսուալ է երևում սպիտակ վերնաշապիկի տակից: Ինչը չես կարող ասել տղամարդու սպիտակ վերնաշապիկի տակից երևացող կապույտ շապիկի մասին: Ավելին, սպիտակ շապիկը նույնպես այնքան էլ հաճելի տեսք չի ունենում սպիտակ վերնաշապիկի տակից: Վերնաշապիկի տակից առավել աննկատ են լինում մոխրագույն կամ բեժ, մարմնագույն երանգների շապիկները:

gg

 

2. Շատ սեղմող, ընդգծող կիսավարտիքներ

Եթե դուք ցանկանում եք հայր դառնալ, ապա ընտրեք ավելի ազատ կիսավարտիքներ: Շատ նեղ կիսավարտիքները հանգեցնում են անպտղության:

 

3. Շապիկը՝ կիսավարտիքի տակ

Շատերը սխալ կարծիք ունեն, որ եթե շապիկը դնեն կիսավարտիքի տակ, ապա այդպես կարող են խոսափել շապիկի ոլորվելուց, «դուրս թռչելուց» և նման բաներից: Դուք անընդհատ շարժման մեջ եք գտնվում, այդ պատճառով էլ վաղ թե ուշ ձեր շապիկը «դուրս է թռչելու», խճճվելու է և «փորիկի» տպավորություն է թողնելու: 

c

 

4. Ներքնազգեստ պարապմունքների համար

Ինֆեկցրաների և ինտիմ հատվածներում քորի զարգացումը կանխելու համար, խստորեն խորհուրդ է տրվում ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ կրել մաքուր և ազատ, բամբակյա կիսավարտիքներ: Այդպես մաշկը շնչելու հնարավորություն կունենա: