Տարբեր հետազոտտություններ վկայում են կանանց եւ տղամարդկանց ուղեղի աշխատանքի զգալի տարբերությունների մասին, ինչն արտահայտվում է նրանց ռեակցիաներով, վարքագծով, որոշումներ կայացնելու ունակությամբ եւ գործունեության տարբեր ոլորտներում ինքնարտահայտվելու հնարավորություններով։ Այս մասին տեղեկացրել է Frontiers-ը։

Առանձնացվել են տարբերություններ ուղեղի տարբեր հատվածների ծավալներում, ինչպիսին են հիպոկամպը, ամիգդալան եւ կոշտուկավոր մարմինը։ Արդյունքում՝ տղամարդկանց ուղեղի ընդհանուր քաշը միջինը 100 գրամով ավելի է, քան կանանց ուղեղի քաշը։ Տարբեր սեռերի ներկայացուցիչները տարբեր կերպ են պահպանում հիշողությունները, արտահայտում հույզերը՝ առանձնահատկությունների հաշվառմամբ, եւ անգամ դեմքերն են տարբեր կերպ ճանաչում։ Այս ամենն ազդում է տղամարդկանց եւ կանանց որոշումներ կայացնելու մեխանիզմների վրա՝ դրանք տարբեր դարձնելով։

Ֆունկցիոնալ տարբերությունները հենվում են ուղեղի կառուցվածքի տարբերությունների վրա։ Տղամարդկանց ուղեղում ավելի բարձր է սպիտակ նյութի բաժինը, ինչպես նաեւ ավելի շատ է ցերեբրոողնուղեղային հեղուկը, իսկ կանանց մոտ գերիշխում է գորշ նյութը։ Բայց գիտնականներն ընդգծում են, որ կոգնիտիվ ունակությունները քիչ են կախված այդ նյութերի ծավալից եւ հարաբերակցությունից։ Ավելի կարեւոր են նեյրոնների միջեւ կապերի թիվն ու բնույթը։

Տղամարդու ուղեղում հիմնական դերը խաղում են ներկիսագնդային կապերը, իսկ կանանց ուղեղում գերիշխում են միջկիսագնդային կապերը։ Այս տարբերություններն են որոշում տարածական եւ սոցիալական հմտությունների զարգացման առանձնահատկությունները։ Տղամարդկանց մոտ ավելի է արտահայտված կապը իրականության ընկալման եւ գործողությունների միջեւ, իսկ կանանց մոտ գերիշխում է վերլուծաբանական եւ ինտուիտիվ պրոցեսների համադրումը։

Տղամարդկանց ուղեղում մոտ 11 մլրդ, կանանց ուղեղում՝ 9 մլրդ նեյրոններ կան։ Կանայք ցուցաբերում են ավելի արտահայտված փոխկապվածություն այդ նեյրոնների միջեւ։ Ուստի կանայք ավելի հաճած են կարողանում կատարել միանգամից մի քանի խնդիրներ։

Կանայք եւ տղամարդիկ տարբեր կերպ են ծերանում։ Գլխուղեղի զանգվածը տարիների ընթացքում դանդաղ նվազում է։ 49 եւ 90 տարեկանների միջեւ այն տղամարդկանց մոտ տարեկան փոքրանում է 2,85, կանանց մոտ՝ 2,92 գրամով։

Սակայն փորձագետները նշում են, որ ոչ մի գիտական հետազոտություն չի հայտնաբերել սեռերի միջեւ կոգնիտիվ ունակությունների ընդհանուր մակարդակի տարբերություն։