Չե՞ք կողմնորոշվում նախաճաշին ինչ պատրաստել։ YN.am (Yerevannews.am Երևան նյուզ լրատվական կայք)-ը Ձեզ է առաջարկում արագ պատրաստվող և առողջ տարբերակ։
Օմլետ բանջարեղեններով
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 4 ձու
- 1 դդմիկ
- 1 քաղցր պղպեղ
- 2 լոլիկ
- 1 հատ սոխ
- կանաչի
- աղ
- պղպեղ
- բուսական յուղ
Պատրաստման եղանակը.
Բանջարեղենը կտրել խորանարդիկներով, սոխը տապակել ձեթի մեջ, ավելացնել քաղցր պղպեղ, շարունակելով տապակելը՝ հերթականությամբ ավելացնել դդմիկը, լոլիկը, մանրած կանաչին և փակ թավայի մեջ պահել ևս 1-2 րոպե: Ձուն լցնել բանջարեղենի վրա, հարթեցնել, կափարիչով փակել և թողնել ցածր կրակին՝ մինչև ձուն կեփվի:
Բարի ախորժակ։