1. Շրջապատող աշխարհը ոչ չար է,ոչ բարի: Այն այնպիսին է, ինչպիսին մենք այն ընկալում ենք: Մեր բոլոր անհաջողություններն ու խնդիրները միայն մեր մեջ են: Մենք շատ հաճախ դրանք չափազանցնում և ուռճացնում ենք:

2. Ձեր կյանքի նկատմամբ պատասխանատվությունը քեզ վրա վերցրու: Քեզ այս աշխարհում ոչ ոք ոչինչ պարտք չէ: ՈՒրիշի վրա հույս մի դիր: Քեզնից բացի ոչ ոք քո մասին հոգ չի տանի:

3. Դուրս արի վանդակից: Բացիր վանդակը,դուրս արի դրանից,աշխարհին բաց աչքերով նայիր: Դու կարող ես հասնել այն ամենին,ինչի ուզում ես:

4. Կյանքում ավելի հաջողակ և անհաջողակ պահեր կլինեն: Դրական կամ բացասական նշանը կախված է այս կամ այն իրավիճակի նկատմամբ քո վերաբերմունքից:Անկմանը կհաջորդի վերելքը:

5. Միանգամից ամեն ինչ ու շատ բան ստանալը հեշտ չէ: Օբյեկտիվ պատճառներով այդպես է: Կենտրոնացեք աստիճանական հաջողությունների վրա:

6. Քո ներկա վիճակդ նախկին արարքներիդ հետևանքն է:

7. Կյանքում նպատակներ ունեցեք,աննպատակ մարդը ոչինչ է:

8. Եթե դուք մտածում եք, որ կարող եք, ապա կարող եք: Ամեն մարդու մեջ էլ արև կա. պետք է միայն թույլ տալ, որ այն լույս տա:

Պատրաստեց՝ Սիրարփի Մարգարյանը