Եթե ուզում եք Ձեզ լավ զգալ ողջ օրվա ընթացքում, կարևոր է ճիշտ սկսել օրը: Դե իսկ օրը սկսել պետք է առողջ նախաճաշով:
YN.am (Yerevannews.am, Երևան նյուզ լրատվական կայք)-ը Ձեզ է առաջարկում առողջ նախաճաշի բաղադրատոմս:
Անհրաժեշտ բաղադրիչները.
- սպիտակ հաց -18 կտոր
- խոզի մսից նրբերշիկ - 500 գրամ
- կաթ - 2 բաժակ
- կարագ - 50 գրամ
- քերած պանիր - 250 գրամ
- ձու -6 հատ
- սոխ - 1 հատ
- աղ, սև պղպեղ
- մաղադանոս
Պատրաստման եղանակը
Աղաղում ենք նրբերշիկները և տապակում սոխի հետ։ Հետո վրան ավելացնում ենք մանր կտրատած հացը, մաղադանոսը, քերած պանիրը։ Լցնում ենք ջեռոցը տեղադրվող ամանի մեջ, ավելացնում կաթն ու հարած ձուն ու 15-20 րոպեով տեղադրում ջեռոցի մեջ։
Բարի ախորժակ։