Եթե ուզում եք Ձեզ լավ զգալ ողջ օրվա ընթացքում, կարևոր է ճիշտ սկսել օրը: Դե իսկ օրը սկսել պետք է առողջ նախաճաշով:

YN.am (Yerevannews.am, Երևան նյուզ լրատվական կայք)-ը Ձեզ է առաջարկում առողջ նախաճաշի բաղադրատոմս:

 

Անհրաժեշտ բաղադրիչները.

  • սպիտակ հաց -18 կտոր
  • խոզի մսից նրբերշիկ - 500 գրամ
  • կաթ - 2 բաժակ
  • կարագ - 50 գրամ
  • քերած պանիր - 250 գրամ
  • ձու -6 հատ
  • սոխ - 1 հատ
  • աղ, սև պղպեղ
  • մաղադանոս

Պատրաստման եղանակը

Աղաղում ենք նրբերշիկները և տապակում սոխի հետ։ Հետո վրան ավելացնում ենք մանր կտրատած հացը, մաղադանոսը, քերած պանիրը։ Լցնում ենք ջեռոցը տեղադրվող ամանի մեջ, ավելացնում կաթն ու հարած ձուն ու 15-20 րոպեով տեղադրում ջեռոցի մեջ։

Բարի ախորժակ։