Դառը համի զգացողությունը բերանում, առանց այնտեղ դառը որևէ նյութի առկայության, համի զգացողության խանգարման նշան է: Մշտական տհաճ համի զգացողության առկայությունը բերանում կոչվում է դիսգևզիա, գրում է Doctors.am-ը։

Համի զգացացողության փոփոխություն տեղի է ունենում, երբ ինչ-որ բան խանգարում է առաջացնում այդ համակարգում: Համի զգացողություն առաջանում է սենսոր նեյրոններով հոտի զգալով և համի զգացումով համային ընկալիչների գործունեության արդյունքում: Այստեղից ազդակները հաղորդվում են գլխուղեղ, և պարզ է դառնում, թե մարդ ինչ է ուտում: Համային ընկալիչները տարբերում են քաղցր, աղի, դառը և թթու համերը: Որոշ մարդիկ դառը համը ավելի սուր են զգում, որը պայմանավորված է ֆենիլթիոկարբամիդ նյութն ընկալելու հետ:

Երբ մարդ ծնվում է, ունենում է 10.000 համային ընկալիչ, սակայն տարիքի հետ նրանց քանակը նվազում է: Եվ դրանով է պայմանավորված այն, որ հասուն մարդիկ և ծերերը ավելի հանդուրժող են համերի նկատմամբ, քան երեխաները:
Դառը համի զգացողությունը բերանում առաջանում է հիմնականում թթվային ռեֆլուքսի հետևանքով կամ փսխումից հետո: Սակայն բերանի մշտական դառը համը կարող է ունենալ նաև այլ պատճառներ, օրինակ` հղիությունը կամ դեղորայքի ընդունումը (հակաբիոտիկներ):Համի զգացողության խանգարման կարող են հանգեցնել նաև ծխախոտի օգտագործումը կամ տարբեր տեսակի նյութերով բերանի խոռոչի, քթի և գլխի

ախտահարումը:
Եթե դառը համը առաջացել է առաջին անգամ, ապա պետք է խորհրդակցել բժշկի հետ, որպեսզի բացառվեն խանգարման առաջացման լուրջ պատճառները:

Ստորև կքննարկենք դառը համի զգացողության առաջացման մի քանի պատճառ:

Ստոմոտոլոգիական հիվանդություններ

Բերանում դառը համի պատճառ կարող են լինել լնդերի հիվանդությունները, ատամի թարախակույտը կամ գինգիվիտը: Մարկանց մի մասի մոտ նկատվում է զգացողության սրացում ատամնաբուժության մեջ օգտագործվող որոշ նյութերի նկատմամբ: Երբ դառը համ է առաջանում բերանում պլոմբից հետո, պետք է խորհրդակցել ատանաբույժի հետ: Կարող է կարիք լինի փոխարինել այն այլ նյութերից պատրաստված պլոմբի հետ:

Թթվային ռեֆլուքս

Այն մարդիկ, ովքեր ունեն թթվային ռեֆլուքս կամ գաստրոէղոֆագեալ ռեֆլեքսային հիվանդություն, ստամոքսահյութը բարձրանում է կերակրափողով և հայտնվում է կոկորդում, ինչի հետևանքով նրանց մոտ սննդի ընդունման ժամանակ կամ ընդունումից հետո առաջանում է դառը համ: Թթվային ռեֆլուքսի ամենատարածված պատճառները շատակերությունն է, սննդում կծու և ճարպոտ մթերքների օգտագործումը, ինչպես նաև անկանոն ռեժիմով սննդի ընդունումը: Բացի դառը համից, թթվային ռեֆլուքսի նշան կարող են լինել այրոցի զգացուցումը, տհաճ հոտը բերանից, գլխացավը, փքվածության զգացումը, գազագոյացման բարձրացումը, փսխումը և ցավը կոկորդում, որ պայմանավորված է լորձաթաղանթի՝ ստամոքսահյութով գրգռմամբ:

Հորմոնալ անհավասարակշռություն

Հորմոնների մակարդակի փոփոխությունները, մասնավորապես` էստրոգենների, կարող են հանգեցնել բերանում դառը համի զգացողության: Հատկապես հաճախ է նկատվում հղիության ժամանակ, բայց կարող է նկատվել նաև այն վիճակներում, երբ խանգարված է հորմոնների արտադրությունը:

Թունավորում ծանր մետաղներով

Բերանի դառը համը կապարով, պղնձով և սնդիկով թունավորման ախտանշան է: Եթե Դուք առնչվել եք սնդիկի հետ և դրանից հետո առաջացել է դառը համ, ապա անհապաղ պետք է դիմեք բժշկի: Այս մետաղը շատ թունավոր է, և թունավորումը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների:

Հիվանդություններ

Բերանում դառը համին զգացում կարող է առաջանալ հետևյալ հիվանդությունների պատճառով.
Դեղնախտ
Շաքարային դիաբետ
Լյարդի հիվանդություններ
Երիկամների հիվանդություններ
Քաղցկեղ

Բերանի խոռոչի վատ հիգիենա

Միկրոօրգանիզմների բազմացման հետևանքով բերանի դառը համ կարող է առաջանալ այն անձանց մոտ, ովքեր հաճախ չեն լվանում ատամները: Պետք է օրվա ընթացքում երկու անգամից ոչ պակաս լվանալ ատամները և, քանի որ բակտերիաները տեղակայվում են ատամների արանքում, պետք է շաբաթվա մեջ երկու անգամ ատամի թելով մաքրել ատամները:

Բուժումը

Գոյություն ունեն բերանում դառը համից ազատվելու մի քանի պարզ միջոց.
Օգտագործել ցիտրուսային մթերքներ, որոնց հյութը ակտիվացնում է թքարտադրությունը և օժտված է հակամանրէային հատկություններով:

Օրվա ընթացքում մի քանի անգամ ծամեք դարչին կամ մեխակ, նրանք վերացնում են դառը համը և թարմացնում են շնչառությունը

Զերծ մնացեք շատ ճարպոտ, աղի և քաղցր սննդից:
Եթե այս միջոցները անարդյունավետ են, ապա պետք է խորհրդակցել բժշկի հետ :
Բերանում դառը համ կարող է առաջանալ որոշ էնդոկրին կամ հոգեկան հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև որոշ դեղորայքի օգտագործման դեպքում:

Օրինակ` հակաբիոտիկների օգտագործումը կարող է առաջացնել աղիների նորմալ միկրոֆլորայի մահվան և պայմանական ախտածին միկրոֆլորայի ակտիվացման, այսինքն` դիսբակտերիոզի զարգացման, ինչի կլինիկական արտահայտություններից է բերանի դառը համը:

Ժամանակավոր դառը համի զգացողություն կարող է առաջանալ սթրեսից հետո կամ որոշ մթերքներ օգտագործելու դեպքում, օրինակ` ընկույզ: