Այս տարի Սուրբ Հարության տոնը մարտի 27-ին է, և դրա հաջորդ օրը՝ մարտի 28-ը, ավանդական օրերից մեկն է: Այդ իսկ պատճառով առաջարկվում է այդ աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 2-ով, և մարտի 28-ը հայտարարել ոչ աշխատանքային, փոխարենն աշխատել ապրիլի 2-ին»,- այսօր գործադիր մարմնի նիստի ընթացքում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխությունները նախապատրաստված են և շատ շուտով կներկայացվեն բոլոր գերատեսչություններին, որպեսզի ընդհանուր կարծիք ունենանք»,- ասաց կառավարության ղեկավար-նախարարը:
Վերջինս ասաց, թե վերանայում են տոները, երբ որոշ տոներ, որոնք սկզբունքորեն նաև անցյալում ոչ աշխատանքային են եղել, պատրաստ են դրանք դարձնել աշխատանքային, որոշ նոր տոներ առաջարկելու են դարձնել ոչ աշխատանքային: