Եթե դուք չեք սիրում երկար ժամանակ անցկացնել խոհանոցում, բայց ուզում եք ինչ-որ համեղ բան պատրաստել, ապա այս տորթը հատուկ ձեզ համար է: Այս տորթը չի կարող «չստացվել»: Ձեզ պետք կգա ընդամենը 7 բաղադրիչ, որոնք հեշտությամբ կարող եք ձեռք բերելկ մոտակա խանութից:
Տորթ «Պանչո»
Բաղադրություն.
1. մեկ փաթեթ պատրաստի բիսկվիտ
2. 1լ թթվասեր
3. 1/2 բաժակ շաքարավազ
4. մեկ տուփ պահածոյացված արքայախնձոր
5. 100 գրամ ընկույզ
6. 50 գրամ դառը շոկոլադ
7. վանիլին ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Արքայախնձորից օշարակ պատրաստեք: Ընկույզը մանրացրեք դանակով կամ բլենդերով: Բիսկվիտը բաժանեք մոտ 2 սմ հաստությամբ կտորների:
Թթվասերը հարեք՝ ավելացնելով վանիլին և շաքարավազ: Շարունակեք հարել մինչև շաքարավազը հալչի: Ստացված կրեմից առանձնացրեք 1/3 մասը, իսկ մյուսի մեջ ավելացրեք կտրատված բիսկվիտն այնպես, որ բոլոր կտորները ծածկվեն կրեմով:
Մեծ ափսեի վրա հավասար տարածեք կրեմի մեջ թաթախված բիսկվիտի կտորները, վերևում ավելացրք անանասի կտորներ և կտրտված ընկույզը: Այնուհետև կրկին բիսկվիտ, անանաս և ընկույզ և այսպես շարունակ... Եթե ձեզ մոտ չի հաջողվում բուրգ ստանալ, ապա կարող եք նրան ուղղակի կլոր տորթի տեսք ստանալ:
Ավելացված թթվասերային կրեմով ծածկեք ամբողջ տորթը: Դառը շոկոլադը հալեցրեք և ծորացրեք տորթի վրա: Ավելացրեք ընկույզ:
Այն տաք վայրում 1 ժամ թողնելուց հետո 2 ժամով դրեք սառնարանում:
Բարի ախորժակ...